Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում տեղադրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքից լուսանկարներ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և գրել.
ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ: Հանդիպումը փակ է եղել, սակայն հանդիպումից հետո բուհի դեկանները ներկայացրել են հանդիպման մանրամասները:
ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 31-ին հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, քննարկվել են ՀՀ զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագրի նախագիծը և սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացը:
Կոնգրեսին ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձն ամփոփում է նրա նախագահության առաջին տարին: Նա մեծ մասամբ կենտրոնացել է ներքին խնդիրների վրա, անդրադարձել է նաև Հյուսիսային Կորեային, Իրանին, Ռուսաստանին և Չինաստանին:
Հոդվածի հեղինակն անդրադարձել է Վերահսկիչ պալատի 2018 թվականի կարիքների ապահովման համար 21,682.3 հազ. դրամի չափով նախատեսված ծախսերին, որի կապակցությամբ ՀՀ վերահսկիչ պալատը պարզաբանում է:
«Հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը և 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` ո ր ո շ ու մ եմ. Գագիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից»։
ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը հունվարի 31-ին այցելել է ՀՀ սահմանադրական դատարան և առանձնազրույց ունեցել Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ:
«Տար ինձ ժամանակ» խորագրի ներքո Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում փետրվարի 19-ին,ժամը 19:00-ին տեղի կունենա հեղինակ-կատարող, միջազգային մրցույթների դափնեկիր Մայա Աֆրիկյանի (սոպրանո) հեղինակային երգիերեկոն:
Հունվարի 31-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախաձեռնությամբ Գարեգին Նժդեհի, Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակներ են հանձնվել ռազմական կրթություն ստացող ուսանողների։
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...